• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել պաշտպանելու պատասխանատվության և ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հանդիպմանը

23 հունիսի, 2022
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել պաշտպանելու պատասխանատվության և ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հանդիպմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 23-ին տեղի է ունեցել «Պաշտպանելու պատասխանատվություն, ցեղասպանության կանխարգելում, ռազմական հանցագործություններ, էթնիկ զտումներ և մարդկության դեմ հանցագործություններ» օրակարգի կետի ներքո ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար հանդիպումը: Հանդիպմանը զեկույցով հանդես է եկել Ցեղասպանությունների կանխարգելման հարցով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Նդերիտուն, ինչին հաջորդել են օրակարգի կետի շուրջ քննարկումները:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, հանդես է եկել ելույթով, որում նշել է, որ անհանդուրժողականությունը, խտրականությունը, ինքնության հիմքով ատելության խոսքը ոճրագործությունների իրականացման նախադրյալներից են՝ ընդգծելով հատկապես կրթական ծրագրերի օգտագործմամբ գալիք սերունդների մեջ այլատյացություն սերմանելու անթույլատրելիությունը:

Խոսելով Ցեղասպանության կանխարգելման և դրա համար պատժի կոնվենցիայի կիրառման ամրապնդման ջանքերում Հայաստանի ներգրավվածության մասին՝ դեսպան Մարգարյանը շեշտել է անցյալի ոճրագործությունների ճանաչման և դատարպման, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարի առանցքային կարևորությունը։ Ելույթում նշվել է Հայոց Ցեղասպանության պատմական իրողության խեղաթյուրման փորձերի անթույլատրելության, ինչպես նաև ժխտողականությանն ուղղված ջանքերի սնանկության մասին՝ հիշեցնելով, որ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ գործած ոճրագործությունն է նաև հիմք հանդիսացել Ռաֆայել Լեմկինի կողմից ցեղասպանության եզրույթի ստեղծման համար։

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է նաև զանգվածային ոճրագործությունների և մշակութային ժառանգության ոչնչացման փոխկապակցվածության մասին՝ կարևորելով ՅՈՒՆԵՍԿO-ի ներգրավվածությունը հակամարտությունների գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության և մշակութային, կրոնական ու պատմական արժեք ունեցող հուշարձանների պահպանության և վերականգնման հարցերում:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: