• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը կազմակերպության գործունեության գերակայություններին նվիրված Գլխավոր ասամբլեայի նիստին

06 փետրվարի, 2023
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը կազմակերպության գործունեության գերակայություններին նվիրված Գլխավոր ասամբլեայի նիստին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 6-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստը, որի ընթացքում Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ներկայացրել է ՄԱԿ 2022թ․ գործունեության վերաբերյալ զեկույցը։ Հանդիպմանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ անդրադառնալով կազմակերպության գործունեությանը և գերակայություններին։

Մ․ Մարգարյանը, մասնավորապես, կարևորել է մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին, այլատյացության, խտրականության և ատելության դեմ պայքարին, խոցելի իրավիճակներում հայտնված մարդկանց պաշտպանությանը գերակայություն տալը հակամարտությունների և ճգնաժամերի համատեքստերում։  

Դեսպան Մարգարյանը Գլխավոր ասամբլեայի և ՄԱԿ Գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ շուրջ երկու ամիս շարունակվող Լեռնային Ղարաբաղի շրջափակման, Արցախում ստեղծված վտանգավոր հումանիտար իրավիճակի կապակցությամբ կարիք կա ՄԱԿ-ի կողմից էական գործողությունների իրականացման։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը փորձում է բռնության ու ագրեսիայի միջոցով միակողմանի լուծումներ պարտադրել ու իրականացնել Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության էթնիկ զտման քաղաքականություն։ Նշվել  է, որ կազմակերպության հանդեպ վստահելիությունը հայտնվում է հարցականի տակ, երբ այն չի կարողանում վերհանել վերահաս հումանիտար ճգնաժամերը և զանգվածային բռնությունների ու ատելության հիմքով ոճրագործությունների վտանգները։

Կարևորելով բազմակողմանիության դերը փոքր երկրների անվտանգության և բարեկեցության ապահովման հարցում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը վստահություն է հայտնել ՄԱԿ-ի կառույցների ներուժին՝ նպաստելու մեր տարածաշրջանում խաղաղությանը, անվտանգությանը, արդարությանն ու օրենքի գերակայությանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: