• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի և միջազգային կանխարգելիչ մեխանիզմների վերաբերյալ Պրոֆեսոր Խուան Մենդեսի կողմից ՄԱԿ-ում ներկայացված զեկույց

23 օգոստոսի, 2023

Օգոստոսի 23-ին ՄԱԿ-ում տեղի ունեցավ քննարկում, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին՝ վայրագության հանցագործությունների ռիսկերի և կանխարգելման մեխանիզմների համատեքստում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների պատվիրակությունների և բազմակողմ հումանիտար համագործակցության շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը ներկայացվեց Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր Խուան Մենդեսի զեկույցը։

Իր ելույթում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի դիտավորյալ առաջացումը  հանցագործություն է, որն արդեն տեղի է ունենում, այդ թվում՝ մի ամբողջ բնակչության սովամահության ենթարկելու միջոցով։ Դեսպան Մարգարյանի կողմից հիշատակվեց, որ օգոստոսի 16-ին Հայաստանի պահանջով գումարված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում Խորհրդի անդամ երկրների մեծամասնության կողմից վերահաստատվել էր Արդարադատության միջազգային դատարանի որոշումները կատարելու և Լեռնային Ղարաբաղում անարգել հումանիտար մուտք ապահովելու հրամայականը։

Պրոֆեսոր Խուան Մենդեսի կողմից պատվիրակություններին ներկայացվեց Ցեղասպանության կանխարգելման հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի մանդատն ու դրա շրջանակներում վստահված գործառույթները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջոցով խնդիրներ ներկայացնելու գործառույթը։ Անրդադառնալով միջազգային հանրության կանխարգելման պարտավորությանը՝ Խուան Մենդեսի կողմից ընդգծվեց, որ առկա փաստերը բավարար հիմք են հանդիսանում միջազգային հանրությանը վաղաժամ նախազգուշացում տալու համար առ այն, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը «լուրջ մարմնական կամ հոգեկան վնաս կրելու» վտանգներ են սպառնում, ինչպես որ սահմանված է «Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածով։ 

«Վտանգված բնակչությանը պաշտպանելու նպատակով Արդարադատության միջազգային դատարանի կողմից սահմանված միջանկյալ միջոցն անտեսելը նույնքան մտահոգիչ, խիստ ընդգծված ազդանշան է, որքան դատական ​​հետաքննության հետ համագործակցելուց հրաժարվելը», - եզրափակեց պրոֆեսոր Մենդեսը՝ մատնանշելով, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավական պաչտադիր ուժ ունեցող որոշումները չկատարելու Ադրբեջանի որոշումը բավարար հիմք է, որպեսզի գործարկվեն ՄԱԿ-ի վաղ ահազանգման և կանխարգելման կարողությունները:

Զեկույցի ներկայացմանը հաջորդեց քննարկում, որի ընթացքում պրոֆեսոր Մենդեսը և դեսպան Մարգարյանն անդրադարձան պատվիրակությունների կողմից հնչեցված հարցերին։

Զեկույցը հասանելի է այստեղ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: