• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Հայաստանի մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդում տարածաշրջանային կառույցների, խաղաղության և հակամարտությունների կարգավորման թեմայով հանդիպմանը

20 հոկտեմբերի, 2023
Հայաստանի մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդում տարածաշրջանային կառույցների, խաղաղության և հակամարտությունների կարգավորման թեմայով հանդիպմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Բրազիլիայի նախագահությամբ կայացել է «Խաղաղությունը՝ երկխոսության միջոցով․ տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և երկկողմ կառույցների ներդրումը հակամարտությունների կանխարգելման և խաղաղ կարգավորման գործում» խորագրով հանդիպմումը, որին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Անդրադառնալով խաղաղության և անվտանգության ապահովան գործում տարածաշրջանային կառույցների դերակատարությանը՝ Հայաստանի դեսպանը հիշատակել է տարիներ ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը։ Շեշտվել է, որ 2020թ․ սեպտեմբերին Ադրբեջանը ավերիչ պատերազմ սանձազերծելով՝ դուրս եկավ տարածաշրջանային մեխանիզմի ներքո ընթացող բանակցություններից՝ ընտրելով լայնամասշտաբ ուժի կիրառումը։ Շեշտվել է, որ խախտելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ Ադրբեջանը տասը ամիս շրջափակման ներքո է պահել Լեռնային Ղարաբաղը, ինչին հաջորդել է ռազմական ներխուժում, որի հետևանքով ողջ բնակչությունը ենթարկվել է զանգվածային բռնի տեղահանության և էթնիկ զտման։ 

Դեսպան Մարգարյանն ընգծել է, որ ադրբեջանական ռազմական ագրեսիան կանխելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պաշտպանելու հարցում տարածաշրջանային   անվտանգային կառույցների անկարողության պայմաններում, ՄԱԿ-ը և Անվտանգության խորհրուրդն առանձնահատուկ պատասխանատվություն են կրում արդարություն ու հաշվետվողականություն ապահովելու և ստեղծելու արդյունավետ միջազգային մեխանիզմ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը անվտանգ ու արժանապատիվ վերադարձի համար՝ միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: