• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ Պարույր Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի ընդհանուր քննարկմանը

07 հոկտեմբերի, 2025
ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ Պարույր Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի ընդհանուր քննարկմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի ընդհանուր քննարկմանը ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ Պարույր Հովհաննիսյանը շեշտեց միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխումների արագացման կարևորությունը՝ մատչելի և երկարաժամկետ ֆինանսավորման ընդլայնման և պարտքի խոցելիության հաղթահարելու համար: Ընդգծվեց ենթակառուցվածքների և փոխկապակցվածության խթանման, առևտրի ծախսի նվազեցման և միջազգային առևտրում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների արդյունավետ մասնակցության ապահովման համար Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների գործողությունների ծրագրի և ԱՀԿ առևտրի դյուրացման համաձայնագրի իրականացման, Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար տարանցման աշխատանքային ծրագրի մշակման կարևորությունը: Ընդգծվեց միջին եկամուտ ունեցող երկրների մարտահրավերների հաղթահարումը՝ ֆինանսավորման ավելի արդարացի հասանելիության, վերջիններիս բազմաշերտ խոցելիություններն արտացոլող միջազգային համագործակցության ապահովման միջոցով: Այս առումով շեշտվեց Միջին եկամուտ ունեցող երկրների համար գործողությունների ռազմավարական ծրագրի մշակումը:

Կարևորվեց «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը՝ “TRIPP connectivity project” հետ միասին՝ ուվված մեր տարածաշրջանում և հարևան երկրների հետ տրանսպորտային հաղորդակցությունների լիարժեք բացման համար, որը կընձեռի տնտեսական աճի, երկխոսության և մարդկանց միջև շփումների համար նոր հնարավորություններ։

Կենսաբազմազանության COP17-ի առաջնահերթությունների շարքում ընդգծվեց Կունմինգ Մոնրեալ գլոբալ կենսաբազմազանության շրջանակի գլոբալ վերանայումը, կենսաբազմազանության ֆինանսավորման բացը հաղթահարելու համար նոր և կանխատեսելի ռեսուրսների մոբիլիզացումը, ինչպես նաև 8(j) հոդվածի համաձայն նոր առնթեր մարմնի գործարկման առաջխաղացումը:

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://un.mfa.am/en/statements/2025/10/07/statement-by-h-e-paruyr-hovhannisyan-permanent-representative-of-armenia-at-the-unga80-2nd-committe/14801 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: