• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՀՀ պատվիրակության ելույթը ՄԱԿ Արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցողի հետ ինտերակտիվ երկխոսության ժամանակ

22 հոկտեմբերի, 2025
ՀՀ պատվիրակության ելույթը ՄԱԿ Արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցողի հետ ինտերակտիվ երկխոսության ժամանակ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեի՝ ՄԱԿ Արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցողի հետ ինտերակտիվ երկխոսության ժամանակ ՀՀ պատվիրակությունը շեշտեց, որ, չնայած պետությունների հստակ պարտավորություններին, արտադատական սպանությունները, խոշտանգումները, կամայական կալանքները և այլ լուրջ խախտումները շարունակում են արձանագրվել, հատկապես զինված հակամարտությունների պայմաններում, ինչը միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։ Նշվեց, որ նման հանցագործությունների առկայությունը, որոնք հաճախ հանդուրժվում կամ նույնիսկ խրախուսվում են պետությունների կողմից, ընդգծում է միջազգային հանրության կողմից կանխարգելիչ մեխանիզմների ամրապնդման և անպատժելիության դեմ պայքարի հրատապ անհրաժեշտությունը։ ՀՀ պատվիրակությունը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ կանխելու և վերացնելու արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժները բոլոր իրավիճակներում և կոչ արեց միջազգային հանրությանը և ՄԱԿ մարդու իրավունքների մեխանիզմներին լիարժեք ներգրավված լինել արդարության և մարդկային արժանապատվության պաշտպանության գործում։

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://un.mfa.am/en/statements/2025/10/22/intervention-by-the-delegation-of-armenia-at-the-interactive-dialogue-with-the-special-rapporteur-o/14910 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: