• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ առաջին քարտուղար Արսեն Քոթանջյանի ելույթը ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի սովորական սպառազինությունների թեմատիկ քննարկմանը

23 հոկտեմբերի, 2025
ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ առաջին քարտուղար Արսեն Քոթանջյանի ելույթը ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի սովորական սպառազինությունների թեմատիկ քննարկմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի սովորական սպառազինությունների թեմատիկ քննարկման ժամանակ ՀՀ պատվիրակությունն ընդգծեց սովորական սպառազինությունների արդյունավետ վերահսկման ռեժիմի կարևորությունը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում խաղաղության և անվտանգության պահպանման գործում։

Պատվիրակությունը վերահաստատեց նաև ՀՀ պատրաստակամությունը համագործակցել համախոհ պետությունների հետ՝ համապատասխան միջազգային հարթակներում մահաբեր ինքնավար ռազմական համակարգերի փոխանցման խնդիրները հասցեագրելու համար։ Պատվիրակությունը նաև ընդգծեց, որ այդ համակարգերի անպատասխանատու փոխանցումը կարող է ունենալ սահմաններ չճանաչող բացասական հետևանքներ և կարող է սպառնալ բոլոր պետությունների անվտանգությանը։ Այս առումով, փոխանցման յուրաքանչյուր որոշում պետք է հիմնավորված լինի ռիսկերի խիստ գնահատմամբ, որպեսզի այդ համակարգերը չհայտնվեն միջազգային խաղաղությանը սպառնալիք ներկայացնողների ձեռքերում։

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://un.mfa.am/en/statements/2025/10/23/statement-by-mr-arsen-kotanjyan-first-secretary-of-the-delegation-of-armenia-at-the-unga80-first-co/14909 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: