• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ ԱԽ բաց քննարկմանը

27 հունվարի, 2026

2026թ. հունվարի 27-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցեց և ելույթ ունեցավ «Իրավունքի գերակայության առաջմղումը և ամրապնդումը միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման հարցում» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։

Միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը վտանգող իրավիճակների տարածման, մարդասիրական ճգնաժամերի, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, խորացող անհավասարությունների և միջազգային հարաբերություններում առկա վստահության աճող պակասորդի համատեքստում կարևորելով իրավունքի գերակայության ապահովումը՝ Պարույր Հովհաննիսյանն առանձնանշեց Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային իրավական մեխանիզմների հետևողական սատարումը՝ միջազգային իրավունքի խախտումների կանխարգելման և պատասխանատվության և արդարադատության հասանելիության ապահովման նպատակով։

Դեսպան Հովհաննիսյանը նաև ներկայացրեց Հարավային Կովկասում վերջին զարգացումները, նախորդ տարվա օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունները և ընթացիկ տարվա հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Ա.Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մ.Ռուբիոյի միջև կայացած հանդիպման արդյունքներով ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակը, որում ընդգծված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային իրավազորության և փոխադարձության սկզբունքների կարևորությունն՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ինստիտուցիոնալիզացմանը։

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://un.mfa.am/en/statements/2026/01/27/statement-by-h-e-mr-paruyr-hovhannisyan-ambassador-permanent-representative-of-the-republic-of-arme/15293։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: