• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհնաննիսյանի ելույթը Ռասայական խտրականության վերացման միջազգային օրվան նվիրված ՄԱԿ ԳԱ հանդիպմանը

23 մարտի, 2026

Ռասայական խտրականության վերացման միջազգային օրվան նվիրված ՄԱԿ ԳԱ հանդիպմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը վերահաստատեց ՀՀ հանձնառությունը՝ ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության բոլոր ձևերի դեմ պայքարում։

Ընդգծվեց, որ ռասիզմն ու այլատյացությունը շարունակում են լայնորեն տարածված մնալ՝ խաթարելով ժողովրդավարական ինստիտուտները, խորացնելով անհավասարությունները և սպառնալով խաղաղությանն ու անվտանգությանը։ Մշտական ներակայցուցիչը նաև մտահոգություն հայտնեց ատելության խոսքի տարածման առնչությամբ, այդ թվում՝ թվային հարթակներում։ Այս համատեքստում շեշտվեց համապարփակ քաղաքականությունների, արդյունավետ ինստիտուցիոնալ շրջանակների և կայուն միջազգային համագործակցության անհրաժեշտությունը։

Դեսպան Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը, ելնելով իր պատմական փորձից, խորապես գիտակցում է ատելության և անհանդուրժողականության կործանարար հետևանքները, երբ դրանք մնում են չհասցեագրված։ Ներկայացնելով ազգային ջանքերը՝ նա ընդգծեց, որ ՀՀ ակտիվորեն աջակցում է համակարգային ռասիզմի հաղթահարմանն ու հաշվետվողականության ամրապնդմանը միտված նախաձեռնությունները՝ միաժամանակ սերտորեն համագործակցելով համապատասխան միջազգային մեխանիզմների հետ։ Շեշտվեց կրթության կարևոր դերը՝ անդրադարձ կատարելով Հայաստանի «Կրթություն հանուն խաղաղության» նախաձեռնությանը։

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://un.mfa.am/en/news/2026/03/23/remarks-by-ambassador-paruyr-hovhannisyan-permanent-representative-of-armenia-to-the-united-nations/15547։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: