• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանի ելույթը «Դիմակայունություն, կենսաբազմազանություն և գործընկերություններ. Փոքր կղզի զարգացող երկրները COP17-ի ճանապարհին» խորագրով կլոր սեղան քննարկմանը

27 ապրիլի, 2026
Փոքր կղզի զարգացող երկրների (SIDS) միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը, ՄԱԿ-ում Պալաուի մշտական ներկայացուցչության (AOSIS-ի նախագահող), Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների բարձր ներկայացուցչի գրասենյակի, ՄԱԶԾ, ՄԱԿ շրջակա միջավայրի ծրագրի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ, կազմակերպեց կլոր սեղան քննարկում՝ «Դիմակայունություն, կենսաբազմազանություն և գործընկերություններ. Փոքր կղզի զարգացող երկրները COP17-ի ճանապարհին» խորագրով։
 
Հայաստանի նախաձեռնությամբ՝ ապրիլի 25-ը Փոքր կղզի զարգացող երկրների (SIDS) միջազգային օր հռչակելու UNESCO գլխավոր համաժողովի կողմից ընդունված որոշումից հետո այս միջոցառումը օրվա առաջին նշանավորումն էր Նյու Յորքում։ 
 
Միջոցառումը համախմբեց փոքր կղզի զարգացող երկրների, գործընկեր երկրների, ՄԱԿ համակարգի կառույցների և այլ շահագրգիռ կողմերի՝ ընդգծելու փոքր կղզի զարգացող պետությունների առանձնահատուկ մարտահրավերներն ու ներդրումը, մասնավորապես՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի դեմ պայքարի և օվկիանոսի կայունության գործում։ Քննարկումները կենտրոնացած էին դիմակայունության ամրապնդման, ֆինանսավորման հասանելիության բարելավման, բնական լուծումների խթանման և գործընկերությունների զարգացման վրա՝ Kunming–Montreal Global Biodiversity Framework-ի իրականացման աջակցման նպատակով։
 
Մասնակիցները շեշտեցին Փոքր կղզի զարգացող երկրների առաջնահերթությունների լիարժեք արտացոլման կարևորությունը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական փուլում, ներառյալ՝ կենսաբազմազանության ֆինանսավորման և իրականացման ուղղությամբ կոնկրետ, գործողությունների վրա հիմնված մոտեցումների միջոցով։ Կլոր սեղան սեղան քննարկմանը նաև ընդգծվեց գլոբալ համերաշխության և համակարգված ջանքերի շարունակական անհրաժեշտությունը՝ Փոքր կղզի զարգացող երկրների կառուցվածքային խոցելիությունների հաղթահարման համար, միաժամանակ ճանաչելով նրանց դերը կայուն և կլիմակայուն զարգացման ուղիների առաջմղման գործում։
 
Կլոր սեղան քննարկման ընթացքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանի կողմից հասցեագրված ելույթը հասանելի է հետևյալ հղումով՝ https://un.mfa.am/en/statements/2026/04/27/statement-by-h-e-mr-paruyr-hovhannisyan-ambassador-permanent-representative-of-armenia-to-the-un-at/15715։ 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: