• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Համավարակի կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման թեմայով բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստական գործընթացի շրջանակներում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցեց ինտերակտիվ լսումներին

09 հունիսի, 2026
Համավարակի կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման թեմայով բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստական գործընթացի շրջանակներում 2026թ. հունիսի 9-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ինտերակտիվ լսումներին` որպես նշյալ հարցով Քաղաքական հռչակագրի մշակման բանակցությունները համակարգող։
 
Լսումներին մասնակցել են ՄԱԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, ՄԱԿ կառույցների, քաղաքացիական հասարակության, երիտասարդական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ՝ նպատակ ունենալով մտքեր փոխանակել ապագա համավարակների նկատմամբ համաշխարհային պատրաստվածության ամրապնդման վերաբերյալ։
 
Իր եզրափակիչ խոսքում դեսպան Հովհաննիսյանը կարևորել է բազմակողմ համագործակցությունը, առողջապահական գործիքների հավասար հասանելիությունը, համայնքների ներգրավվածությունը, առողջապահական համակարգերի դիմակայունությունը և կայուն ֆինանսավորումը։ Նա նաև ընդգծել է ապատեղեկատվության դեմ պայքարի կարևորությունը` առանձնանշելով, որ այսօր կատարվող ներդրումները վաղը վերածվեն ազգային կարողությունների ամրապնդման։
 
«Այսօրվա ներդրումները կարող են ապագայում ոչ միայն կյանքեր փրկել, այլև նվազեցնել ծախսերը», - նշել է դեսպան Հովհաննիսյանը։
 
Լսումների ընթացքում ներկայացված առաջարկություններն ու նկատառումները կնպաստեն Քաղաքական հռչակագրի նախագծի ամբողջացմանը՝ միջկառավարական բանակցություններին ընդառաջ։
 
Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://un.mfa.am/en/statements/2026/06/09/h-e-mr-paruyr-hovhannisyan-permanent-representative-of-armenia-to-the-united-nations-participated-i/15958:  
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: