• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի ելույթը Քաղաքակրթությունների միջև երկխոսության միջազգային օրվան նվիրված բարձրաստիճան միջոցառմանը

10 հունիսի, 2026

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը որպես բանախոս մասնակցեց Քաղաքակրթությունների միջև երկխոսության միջազգային օրվան նվիրված բարձրաստիճան միջոցառմանը՝ միտված համանուն միջազգային օր հաստատելու վերաբերյալ Գլխավոր Ասամբլեայի 78/286 բանաձևի արդունավետ իրականացման շուրջ մտքերի փոխանակմանը:

Դեսպան Հովհաննիսյանն ընդգծեց բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես փոխըմբռնման, համերաշխության, ներառականության, համատեղ առաջընթացի և միջազգային համագործակցության հիմք, որը երբեք գործիք չետք է  դառնա բաժանումների ու հակամարտությունների համար:

Այս համատեքստում դեսպան Հովհաննիսյանը կարևորեց Հայաստանի նախաձեռնությամբ վերջերս ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը, որը վերահաստատում է կրթության դերը որպես խաղաղության հիմնասյուն։ Նա նաև ընդգծեց  Հնագույն  քաղաքակրթությունների ֆորումի Երևանի հռչակագրի նշանակությունը՝ մշակութային ժառանգության պահպանության և խաղաղության մշակույթի առաջխաղացման հարցում։

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://un.mfa.am/en/statements/2026/06/10/statement-by-h-e-mr-paruyr-hovhannisyan-permanent-representative-of-armenia-to-the-un-at-the-high-l/15959: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: