• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը մասնակցեց Միջին Արևելքում իրավիճակին նվիրված ՄԱԿ ԱԽ բաց քննարկմանը

11 հունիսի, 2026
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը մասնակցեց Միջին Արևելքում իրավիճակին նվիրված ՄԱԿ ԱԽ բաց քննարկմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2026թ. հունիսի 11-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը մասնակցեց ՄԱԿ Անվտանգության խորհրդում Կոլումբիայի նախագահությամբ կազմակերպված «Միջին Արևելքում քաղաքական լուծումների առաջմղումը. միջնորդությունը և երկխոսությունը հանուն տևական խաղաղության» խորագրով ՄԱԿ ԱԽ բաց քննարկմանը։

Մտահոգություն հայտնելով Միջին Արևելքում ռազմական գործողությունների վերսկսման մասին տեղեկությունների կապակցությամբ՝ ընդգծվեց, որ ՄԱԿ անդամ բոլոր պետությունները ՄԱԿ Կանոնադրությամբ պարտավորվել են հակասությունների կարգավորմանը ձգտել բանակցությունների, միջնորդության և իրենց ընտրությամբ այլ խաղաղ միջոցներով։

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը նաև նշվեց, որ Հայաստանը սատարում է իսրայելա–պաղեստինյան հակամարտության՝ «երկու պետության» սկզբունքին համահունչ՝ խաղաղ, տևական, արդար և համակողմանի կարգավորումը։

Վերահաստատվեց Հայաստանի՝ հետևողական և ամբողջական սատարումը Սիրիայի միասնականությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել հետհակամարտային կարգավորմանը, վերակառուցման ջանքերին, ինչպես նաև միջկրոնական երկխոսությանը։

Խորը անհանգստությամբ անդրադարձ կատարվեց Լիբանանում տիրող մարդասիրական իրավիճակին՝ նկատելով, որ Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերը։ Այս համատեքստում, ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ տեղակալը շեշտեց, որ ՄԱԿ խաղաղապահների վրա հարձակումների և սպանությունների համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://un.mfa.am/en/statements/2026/06/11/statement-by-mr-zhirayr-ananyan-deputy-permanent-representative-of-the-republic-of-armenia-to-the-u/15968: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: