• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը ելույթ ունեցավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը

25 հունիսի, 2026

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցեց ու ելույթով հանդես եկավ «Երեխաները և զինված հակամարտությունները» խորագրով 2026թ. հունիսի 25-ին կայացած ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։

Նշվեց, որ խորապես մտահոգիչ է «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի վերջին զեկույցում արտացոլված անհանգստացնող պատկերը, որում ներկայացվում է 2025թ. ընթացքում զինված հակամարտություններում երեխաների դեմ իրագործված ծանր հանցագործությունների աննախադեպ աճ։

Դեսպան Հովհաննիսյանն, ընդգծելով, որ վերջին տարիներին Հայաստանն ընդունել է 115,000-ից ավել փասխտականներ՝ ներառյալ ավելի քան 36,000 երեխաներ, որոնցից շուրջ 17,000-ն ինտեգրվել են հանրային դպրոցներում և ստացել կրթական ու հագեբանական-հասարակական աջակցություն։ ՅՈւՆԻՍԵՖԻ և ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ սերտ համագործակցությամբ՝ Հայաստանը նպաստել է կրթական համակարգում փախստական երեխաների ընդգրկմանը։

Առանձնահատուկ անհանգստություն հայտնելով դպրոցների և կրթական հաստատությունների վրա հաճախակիացած հարձակումներով՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հավելեց, որ առաջնորդվելով ընկալմամբ, որ կրթության պաշտպանությունն ավելին է պահանջում, քան դպրոցների երաշխավորումը ֆիզիկական հարձակումներից՝ Հայաստանը նախաձեռնեց «Կրթություն հանուն խաղաղության» ՄԱԿ Գխավոր ասամբլեայի բանաձևը, որն առանց քվեարկության ընդունվեց ՄԱԿ ԳԱ կողմից՝ ՄԱԿ անդամ շուրջ հարյուր պետությունների համահեղինակմամբ։

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://un.mfa.am/en/statements/2026/06/25/statement-by-h-e-mr-paruyr-hovhannisyan-permanent-representative-of-armenia-to-the-un-at-the-un-sec/16063։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: