• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ի Կանոնադրության ստորագրման 81-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը միացել է ՄԱԿ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչներին և ստորագրել ՄԱԿ Կանոնադրությունը

26 հունիսի, 2026

ՄԱԿ-ի Կանոնադրության ստորագրման 81-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, միացավ ՄԱԿ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչներին և ստորագրեց ՄԱԿ Կանոնադրությունը:

Խորհրդանշական բնույթ կրող այս միջոցառման և «Մեկ Կանոնադրություն, մեկ ապագա. միասին՝ ավելի ուժեղ» խորագրով հանդիպման ընթացքում դեսպան Հովհաննիսյանը վերահաստատեց Հայաստանի անսասան հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին և սկզբունքներին՝ որպես ժամանակակից միջազգային իրավակարգի հիմնաքարի։

Աճող աշխարհաքաղաքական լարվածության և միջազգային խաղաղության ու անվտանգության առջև ծառացած խորացող մարտահրավերների պայմաններում Հայաստանը վերահաստատեց բազմակողմանիության, կանխարգելիչ դիվանագիտության, միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության նկատմամբ հարգանքի կենսական նշանակությունը։

Որպես ցեղասպանության կանխարգելման և խաղաղության կրթության առաջմղման հետևողական ջատագով՝ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ երկխոսության, համագործակցության և արդյունավետ կանխարգելիչ գործողությունների խթանմանը՝ ավելի խաղաղ, արդար և դիմակայուն աշխարհ կառուցելու նպատակով։

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://un.mfa.am/en/statements/2026/06/26/statement-by-h-e-mr-paruyr-hovhannisyan-ambassador-permanent-representative-of-armenia-to-the-un-at/16034: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: