• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի հանդիպմանը

10 հուլիսի, 2026
ՄԱԿ-ում Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի հանդիպմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2026 թվականի հուլիսի 10-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպմանը։

Ելույթում Հայաստանյան կողմից վերահաստատվեց մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու նպատակին հանձնառությունը։ Ընդգծվեց ՄԻԱՎ-ի կանխարգելման, թեստավորման և բուժման ոլորտներում արձանագրված առաջընթացը։

Նշվեց, որ 2024 թվականից ՀՀ կառավարությունն ամբողջությամբ ապահովում է հակառետրովիրուսային դեղամիջոցների ֆինանսավորումը պետական միջոցների հաշվին, ինչը կարևոր նշանակություն ունի բուժման կայուն և հուսալի հասանելիության ապահովման հարցում։

Հավելվեց նաև, որ թեստավորման և առողջապահական ծառայությունների ծածկույթի ընդլայնումը նպաստել են հիվանդության ավելի վաղ ախտորոշմանը և դեպքերի հայտնաբերման բարելավմանը:

Ընդգծվեց նաև հավասարության, մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության վերացման ապահովման անհրաժեշտությունը որպես ՄԻԱՎ հակազդման արդյունավետ միջոց։

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://un.mfa.am/en/statements/2026/07/10/delegation-of-armenia-to-the-un-participated-in-the-un-general-assembly-meeting-on-hiv-aids/16071: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: