• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակության ելույթը Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի «Հատուկ իրավիճակներում գտնվող երկրների» օրակարգային կետի ներքո

07 հոկտեմբերի, 2026
ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակության ելույթը Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի «Հատուկ իրավիճակներում գտնվող երկրների» օրակարգային կետի ներքո
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երկրորդ կոմիտեի քննարկումների շրջանակում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է իր հանձնառությունը՝ նպաստելու Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDCs) և հատուկ իրավիճակներում գտնվող այլ երկրների առաջնահերթությունների առաջմղմանը։ Պատվիրակությունը ընդգծել է Ավազայի գործողությունների ծրագրի իրականացման, միջազգային աջակցության և ՄԱԿ-ի զարգացման համակարգի ամրապնդման, ինչպես նաև կայուն և դիմակայուն ենթակառուցվածքներում ներդրումների մոբիլիզացման կարևորությունը։ Որպես զարգացման ֆինանսավորման հարցերով LLDC խմբի համակարգող՝ Հայաստանը աջակցություն է հայտնել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար ենթակառուցվածքային ներդրումների և ֆինանսավորման հատուկ մեխանիզմի ստեղծման հնարավորության ուսումնասիրմանը։

ՀՀ պատվիրակությունը նաև վերահաստատել է իր աջակցությունը Փոքր կղզի զարգացող երկրներին (SIDS)։ Անդրադառնալով Հայաստանում կայանալիք COP17 համաժողովին՝ շեշտվել է, որ ջանքեր են գործադրվելու՝ ապահովելու հատուկ իրավիճակներում գտնվող երկրների առաջնահերթությունների պատշաճ արտացոլումը համաժողովի քննարկումներում։ Միաժամանակ ընդգծվել է, որ Հայաստանը ֆինանսավորելու է առավել նվազ զարգացած և փոքր կղզի զարգացող երկրների մասնակցությունը COP17-ին՝ նպաստելով նրանց ձայնի լսելիության ապահովմանը և կենսաբազմազանության ոլորտում գլոբալ գործողությունների առաջմղմանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: