• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակության ելույթը ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ» օրակարգային կետի ներքո

12 հոկտեմբերի, 2026
ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակության ելույթը ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ» օրակարգային կետի ներքո
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ» օրակարգային կետի ներքո ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային և հաստատակամ աջակցությունը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և պատժի վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր, համապարփակ կոնվենցիայի մշակմանն՝ ընդգծելով միջազգային իրավական շրջանակի ամրապնդման, ոճրագործությունների կանխարգելման, պատասխանատվության ապահովման, ինչպես նաև տուժածների և վերապրածների համար արդարադատության անհրաժեշտությունը։

Ընդգծվել է կանխարգելման առանցքային դերը՝ ուշադրություն հրավիրելով ՄԱԿ շրջանակներում Հայաստանի շարունակական ջանքերին, այդ թվում՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան, Մարդու իրավունքների խորհրդի՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ և «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևերին։ Կանխարգելման օրակարգի ամրապնդման և առկա բացերը քննարկելու համատեքստում կարևորվել է Ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ գլոբալ ֆորումը՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի 80-ամյակին:

Ընդգծելով միջազգային իրավունքի գործող շրջանակների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության, Ցեղասպանության կոնվենցիայի և Ժնևի կոնվենցիաների հետ փոխլրացման կարևորությունը՝ Հայաստանը կոչ է արել մշակել արդյունավետ և տուժածների ու վերապրածների իրավունքների ու կարիքների վրա կենտրոնացած կոնվենցիա։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: