• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի պատվիրակության ելույթը ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «1949 թվականի Ժնևի կոնվենցիաներին կից՝ զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանն առնչվող լրացուցիչ արձանագրությունների կարգավիճակը» օրակարգային կետի ներքո

16 հոկտեմբերի, 2026
ՄԱԿ-ում Հայաստանի պատվիրակության ելույթը ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «1949 թվականի Ժնևի կոնվենցիաներին կից՝ զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանն առնչվող լրացուցիչ արձանագրությունների կարգավիճակը» օրակարգային կետի ներքո
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեի՝ «1949 թվականի Ժնևի կոնվենցիաներին կից՝ զինված հակամարտությունների ընթացքում զոհերի պաշտպանությանն առնչվող լրացուցիչ արձանագրությունների կարգավիճակը» օրակարգային կետի շրջանակում, ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը միջազգային մարդասիրական իրավունքին՝ ընդգծելով Ժնևի կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների համընդհանուր կիրառման և արդյունավետ իրականացման կարևորությունը։ Ելույթում առանձնահատուկ ընդգծվել է զինված հակամարտություններից տուժած բոլոր անձանց պաշտպանության, մասնավորապես՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման անհրաժեշտությունը։

Հայաստանը շեշտել է, որ ազատությունից զրկված բոլոր անձինք պետք է արժանանան մարդասիրական վերաբերմունքի՝ նրանց արժանապատվության լիարժեք հարգմամբ, իսկ կիրառելի իրավական երաշխիքներն, այդ թվում՝ ազատ արձակման և հայրենադարձության վերաբերյալ դրույթները, պետք է ամբողջությամբ պահպանվեն։ Անդրադառնալով 19 հայերի շարունակվող գերությանը, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի պարզման ու բռնի անհետացման դեպքերին՝ ընդգծվել է առկա հումանիտար խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի շրջանականերում։

Ներկայացվել են նաև ազգային մակարդակում ձեռնարկված կոնկրետ քայլերը՝ միջազգային մարդասիրական իրավունքի իրականացումն ամրապնդելու ուղղությամբ: Մասնավորապես, միջազգային մարդասիրական իրավունքը ներառվել է զինված ուժերի և համապատասխան պետական կառույցների վերապատրաստման ծրագրերում, ռազմական և դիվանագիտական անձնակազմի մասնագիտացված ուսուցման ծրագրերում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ, ընդունվել է «Ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց մասին» հատուկ օրենքը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: