• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը ելույթ ունեցավ Միջին Արևելքում իրավիճակին նվիրված ՄԱԿ ԱԽ բաց քննարկմանը

16 հոկտեմբերի, 2026
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը ելույթ ունեցավ Միջին Արևելքում իրավիճակին նվիրված ՄԱԿ ԱԽ բաց քննարկմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը ելույթ ունեցավ «Իրավիճակը Միջին Արևելքում՝ ներառյալ Պաղեստինի հարցը» խորագրով Հունաստանի նախագահությամբ կայացած ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։

Անհանգստություն հայտնելով մարդկային զոհերի և տառապանքի կապակցությամբ՝ ընդգծվեց, որ Հայաստանը նպաստում է Միջին Արևելքում անվտանգության ապահովմանը և հակամարտությունից տուժած բնակչության պաշտպանությանը մարդասիրական օգնության տրամադրմամբ, խաղաղապահ առաքելություններին և հետհակամարտային նախաձեռնություններին մասնակցությամբ։

Մարդասիրական խնդիրների համատեքստում, նշվեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ Գազայից տեղափոխված երեխաներ բուժում են ստանում Երևանի հիվանդանոցներում։

Անընդունելի համարելով քաղաքացիական ենթակառուցվածքի թիրախավորումն՝ ընդգծվեց, որ Հայաստանը դատապարտում է Ռիյադի Աբհա և Խալիդ Թագավորի անվան միջազգային օդանավակայանների թիրախավորումները, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, և համերաշխություն է հայտնում Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ։

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը նաև առանձնանշեց տարածաշրջանի քրիստոնեական համայնքների ապահովության, անվտանգության և իրավունքների երաշխավորման նշանակությունը՝ հավելելով, որ որպես աշխարհի հնագույն քրիստոնյա ազգերից մեկը հայաստանյան կողմը մեծապես կարևորում է Սուրբ Հողում քրիստոնեական ժառանգության պահպանումը։

Ելույթում վերահաստատվեց Հայաստանի հաստատակամ աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և միասնականությանը։ Նշվեց, որ Հայաստանը պատրաստ է նպաստել Սիրիայում հետհակամարտային վերականգնման ջանքերին՝ տրամադրելով մարդասիրական և բժշկական աջակցություն և վերսկսելով մարդասիրական ականազերծման աշխատանքները։

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://un.mfa.am/en/statements/2026/10/16/statement-by-mr-zhirayr-ananyan-deputy-permanent-representative-of-the-republic-of-armenia-to-the-u/16403: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: