• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի անդամ պետությունների և մշտական համակարգողների միջև ինտերակտիվ երկխոսությանը

04 նոյեմբերի, 2026
ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի անդամ պետությունների և մշտական համակարգողների միջև ինտերակտիվ երկխոսությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ-ի անդամ պետությունների և մշտական համակարգողների միջև ինտերակտիվ երկխոսությանը։
 
Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ՄԱԿ-ի մշտական համակարգողների անկախ, արդյունավետ և պատշաճ ֆինանսավորմամբ ապահովված համակարգին՝ ընդգծելով դրա առանցքային դերը ազգային զարգացման առաջնահերթություններին համահունչ ՄԱԿ-ի համակարգված աջակցության ապահովման գործում։
 
Անդրադառնալով Հայաստանի և ՄԱԿ-ի երկրի թիմի միջև սերտ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ գործընկերությամբ մշակված և վերջերս ստորագրված՝ 2026-2030թթ. ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթին՝ դեսպանն ընդգծել է ազգային առաջնահերթությունների, ՄԱԿ-ի համակարգի գործողությունների համակարգման, ինչպես նաև զարգացման ոլորտում շոշափելի արդյունքների արձանագրման կարևորությունը։
 
Մշտական ներկայացուցիչը ողջունել է նաև «ՄԱԿ-80» նախաձեռնության շրջանակներում համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը՝ միաժամանակ շեշտելով կանխատեսելի և կայուն ֆինանսավորման, ինչպես նաև Դեպի ծով ելք չունեցող և միջին եկամուտ ունեցող երկրների առանձնահատուկ կարիքներին ու կառուցվածքային խոցելիություններին համապատասխան աջակցության տրամադրման անհրաժեշտությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: