• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 67-րդ նստաշրջանի օրակարգի «Ռասիզմի, ռասայական խտրականության ու անհանդուրժողականության այլ ձևերի վերացում» կետով

07 նոյեմբերի, 2012
Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 67-րդ նստաշրջանի օրակարգի «Ռասիզմի, ռասայական խտրականության ու անհանդուրժողականության այլ ձևերի վերացում» կետով
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նյու Յորքում ընթանում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանն ու նրա հիմնական կոմիտեների աշխատանքները: Օրակարգի «Ռասիզմի, ռասայական խտրականության ու անհանդուրժողականության այլ ձևերի վերացում» կետով այսօր ելույթ  ունեցավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ դեռեւս չեն սպիացել Արցախի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերքերը, եւ, որ այդ երկիրը շարունակում է պետական մակարդակով քարոզել ատելություն հայերի նկատմամբ:

Դեսպանը նիստին մասնակցող ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությանն է հանձնել  պաշտոնական Բաքվի հայատյացության փաստերը` նշելով, որ այս առթիվ ահազանգում է ողջ միջազգային հանրությունը, մասնավորապես, ռասիզմի դեմ պայքար մղող միջկառավարական կառույցները: Կարեն Նազարյանի ելույթի առանցքային թեման էր մարդասպան Ռամիլի Սաֆարովին ներում շնորհելը, ինչը հակասում է ոչ միայն միջազգային իրավունքի հումանիտար նպատակներին, այլ մարտահրավեր է նետում մարդու իրավունքների ողջ համակարգին:

Դեսպան Նազարյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանի ներումն անպատժելիության սարսափելի օրինակ է, էթնիկ հողի վրա կատարված հանցագործության շարունակություն` ինչը հետևանք է Ադրբեջանում տասնամյակներ իրականացվող այլատյացության եւ ռասիստական քաղաքականության: Նա ավելացրեց նաեւ, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է «հանդուրժողականություն ցուցաբերելու, որպես բարի դրացիներ խաղաղության մեջ համատեղ ապրելու» ՄԱԿ-ի նպատակը եւ դրանով իսկ խափանում է վստահության մթնոլորտի ձեւավորման գործընթացը տարածաշրջանում:

Դեսպան Նազարյանը կոչ  արեց ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը շարունակել բարձրաձայնել բողոքի ձայներն ընդդեմ այս աններելի վարքագծի, որը, անարգելով մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, վտանգում է նաեւ տարածաշրջանային խաղաղությունն  ու անվտանգությունը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: