• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 20-ամյակին նվիրված համերգ Բոստոնում

12 դեկտեմբերի, 2012
ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 20-ամյակին նվիրված համերգ Բոստոնում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 9-ին Բոստոնի հայ համայնքը կազմակերպել էր դասական համերգ` նվիրված Միավորված ազգերի կազմակերպությանը ՀՀ անդամակցության 20-ամյա հոբելյանին:
Սուրբ Երրորդություն տաճարում մատուցված դասական հոգեւոր համերգին ներկա շուրջ հազար ունկնդիրներին մատուցվեց հայ, ամերիկացի եւ եվրոպացի հանրահայտ հեղինակների ստեղծագործությունները: Համերգին ելույթ ունեցան Բոստոնի օպերայի, սինֆոնիկ նվագախմբի եւ Նյու Յորքի Մետորպոլիտեն օպերայի մեներգիչները, «Երեւան» երգչախումբը եւ նվագախումբը` ամերիկաբնակ կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի ղեկավարությամբ:
 

Համերգի վերջում ելույթ ունեցավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը` ընդգծելով, որ երկրի անկախության ամրապնդման ճանապարհի կարեւոր հանգրվաններից էր անդամակցությունը միջկառավարական ունեվերսալ այդ կազմակերպությանը 1992թ.: ՀՀ դեսպանը նաեւ նշեց, որ ՄԱԿ-ում ներգրավված աշխատանքի միջոցով Հայաստանը շարունակաբար իր հանձնառությունն է դրսեւորում միջազգային խաղաղության պահպանման ու ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության պաշտպանության ու խրախուսման հարցերում, մասնակցում սոցիալական, տնտեսական ու կայուն զարգացման հիմնահարցերի ու օրակարգերի քննարկմանն ու մշակմանը:
 

Դեսպան Նազարյանը արժեվորեց Հայաստանի ու Արցախի Հանրապետության անկախության զարգացման հարցում սփյուռքի դերակատարումը:
 

Հարկ է նշել, որ ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակի առթիվ 2012թ.-ի ընթացքում Հայաստանում եւ ԱՄՆ-ում տեղի են ունեցել տարբեր միջոցառումներ` ցուցահանդես ու գրքի շնորհանդես, դասախոսություններ, ընդունելություններ, համերգներ, որոնց սկիզբն ազդարարվեց Երեւանում մարտի 2-ին ԱԳՆ-ում տեղի ունեցած միջոցառումով:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: