• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ գիտաժողով ՄԱԿ-ում

23 ապրիլի, 2014

ՄԱԿ-ի կենտրոնատեղիի Դաք Համարսգյոլդի անվան դահլիճում Հայաստանի մշտական ներկայացուցչության ու մի շարք հասարակական կազմակերպությունների հովանավորությամբ անցկացվեց Ցեղասպանության կանխարգելմանը նվիրված գիտաժողով, որի բանախոսներն էին թուրք մտավորականներ Հալիլ Բերքթայը (Սաբանջը համալսարան), Ֆիլիզ Չելիքը (Լոնդոնի համալսարան) և լրագրող Հայկո Բաղդաթը:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ամենամյա այս սեմինարին մշտապես վեր է հանում ցեղասպանության կանխարգելման և այդ հանցագործության պատժման գործում միջազգային համագործակցության կարևորությունը, անդրադառնում կրթության ու կրթական ծրագրերի առաձնահատուկ դերին:

Օրվա բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձել են ներկայումս թուրքական հասարակության շրջանում Հայոց ցեղասպանության հետ կապված քննարկումներին և ընդգծել այդ առնչությամբ Թուրքիայում իրազեկվածության բարձրացման կարևորությունը։ Բանախոսները նաև անդրադարձել են Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման ուղղությամբ հնարավոր քայլերին՝ ներառյալ հայերի գույքի ու կարողությունների, ժառանգների փոխհատուցման հետ կապված հարցերին։

Գիտաժողովին մասնակցել են անդամ պետությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ու մեծ թվով օտարերկրյա հյուրեր:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: