• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հանձնառությունների հռչակագրի իրագործման մասին քննարկում ՄԱԿ-ում

06 հունիսի, 2014

 Ս․թ․ հունիսի 6-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քննարկել է 2011թ․ ընդունված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բնագավառում հանձնառությունների և քաղաքական հռչակագրի իրագործման ընթացքը: Լիագումար նիստին ներկայացվել է հռչակագրի իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցը:

Ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի ԳԱ նախագահը, գլխավոր քարտուղարը, մի շարք անդամ պետությունների պատվիրակություններ` ներառյալ ԵՄ-ն, ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ՄԹ-ն, Հվ․Աֆրիկան, Ուկրաինան, Ավստրալիան, Հնդկաստանը, Նորվեգիան, Ճապոնիան, Բրազիլիան, Արգենտինան և Հայաստանը, որոնք խոսել են հռչակագրում տեղ գտած ԶԻԱՀ-ի դեմ պայքարում մինչև 2015թ. հիմնական նպատակներին հասնելու ուղղությամբ արձանագրված առաջընթացի, այդ ուղղությամբ իրենց երկրներում կատարված քայլերի, ինչպես նաև ետ-2015թ․ զարգացման օրակարգում խնդիրը լիարժեք կերպով ընդգրկելու անհրաժեշտության մասին:

ՀՀ ներկայացուցիչն իր ելույթում մտահոգություն է հայտնել առ այն, որ չնայած աշխարհում ընդհանուր առմամբ ՄԻԱՎ/ԶԻԱՀ-ի հետևանքով մահացության դեպքերի նվազման համգամանքին, Արևելյան Եվրոպայում նկատվում է հակառակ միտում` աճ: Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է միգրանտների շրջանում և հավելել, որ կառավարության կողմից միջազգային գործընկերների հետ համատեղ միգրանտների համար մշակվել է ՄԻԱՎ-ի կանխման թիրախային ծրագիր։

Գնահատելով Հայաստանում վարակի դեմ պայքարում միջազգային գործընկեր-դոնորների ջանքերը՝ ՀՀ պատվիրակը ընդգծել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդումը 2015թ.-ից հետո ընկած ժամանակահատվածի կայուն զարգացման նպատակների բաղկացուցիչ մաս դարձնելու անհրաժեշտությունը և վերահաստատել իր պետության անվերապահ աջակցությունը չարիքի դեմ հետագա գլոբալ պայքարին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: