• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Դեսպան Մնացականյանի ելույթը ՄԱԶԾ, ՄԱԲՀ և ՄԱԾԻԳ գործադիր խորհրդի նստաշրջանում

05 սեպտեմբերի, 2014

 Այս շաբաթ ՄԱԿ-ի կենտրոնակայանում գումարված կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) գործադիր խորհրդի 2014թ. երկրորդ պարբերական նստաշրջանին մասնակցեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը: Իր ելույթում դեսպան Մնացականյանը կարևորեց ՄԱԶԾ և մյուս գործակալությունների ներդրումն 2015թ.-ից հետո զարգացման օրակարգի մշակման գործում։ Ընդգծելով ընթացիկ տարվա կարևորությունը ՄԱԶԾ և ՄԱԲՀ նոր ռազմավարական ու գլոբալ ծրագրերի իրականացման մեկնարկի տեսանկյունից՝ նա անդրադարձավ հիշյալ գործակալությունների ֆինանսական աղբյուրներին և դրանց բազմազանեցման հարցին։

Գնահատելով աշխարհի բազմաթիվ երկրներում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգող հանդիսացող ՄԱԶԾ առանձնահատուկ դերը՝ ՀՀ դեսպանը կարևորեց ներկայումս գործակալության կողմից Հայաստանում իրականացվող զարգացման զանազան ծրագրերը և հույս հայտնեց, որ ՄԱԶԾ հայաստանյան հաջորդ ծրագիրը (2016-2020թթ.) լիարժեքորեն կարտացոլի ՄԱԶԾ զարգացման արդյունքների գնահատման զեկույցի և ազգային խորհրդակցությունների արդյունքներն ու առաջարկները՝ համահունչ Հայաստանի ազգային գերակայություններին և «ետ-2015-յան ձևավորվող օրակարգին»։

Այնուհետև դեսպան Մնացականյանը ողջունեց ՄԱԶԾ կառավարչի որոշումն այցելելու Հայաստան, հայտնեց ՀՀ կառավարության պատրաստակամությունն առավել խթանելու Ծրագրի հետ հաջողված գործընկերությունն ու արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և կենտրոնակայանի միջև ուղիղ կապի ամրապնդումը։

Գործադիր խորհրդի նստաշրջանին զուգահեռ տեղի ունեցած հանդիպումներում ՄԱԲՀ կողմից բարձր է գնահատվել խնդիրները բացահայտելու, դրանց արագ արձագանքելու և երկարաժամկետ լուծումներ գտնելու Հայաստանի ջանքերը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: