• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահ

25 հուլիսի, 2019

Ս․թ․ հուլիսի 25-ին տեղի ունեցած ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC – Economic and Social Council) կազմակերպչական նստաշրջանի ընթացքում ընտրվեցին 2020թ-ի նստաշրջանի համար խորհրդի նախագահը և երեք փոխնախագահները։

Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբից Տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահ ընտրվեց ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Տնտեսական ու սոցիալական խորհուրդը հանդիսանում է ՄԱԿ հիմնական մարմիններից մեկը, որը համակարգում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների, ֆունկցիոնալ հանձնաժողովների, ծրագրերի և հիմնադրամների և տարածաշրջանային հանձնաժողովների աշխատանքները տնտեսական, սոցիալական, բնապահպանական և հարակից ոլորտներում։ ՄԱԿ համակարգում Տնտեսական և սոցիալական խորհրդին կենտրոնական դեր է վերապահված Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղված գործողություններում:

ՏնտՍոցԽորհին անդամակցում է 54 երկիր, Հայաստանն անդամակցում է 2019թ. հունվարից՝ 2019-2021 ժամանակահատվածի համար։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: