• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ կենտրոնակայանում Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն

10 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 10-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձին ընդառաջ:

Ընդունելությանը ներկա էին ՄԱԿ բազմաթիվ անդամ պետությունների մշտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ, ՄԱԿ Քարտուղարության պաշտոնյաներ, ինչպես նաև Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչներ։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ Հայաստանի բազմադարյան պատմությանն ու մշակութային ժառանգությանը, ինչպես նաև ներկայումս Հայաստանի առաջընթացին ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Մ.Մարգարյանը ներկայացրեց Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման, կայուն զարգացման, կանանց ու երիտասարդության առաջխաղացման գործում ու կարևորեց ՄԱԿ-ի հետ համագործակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացման գործում։

Երեկոյի ընթացքում հայկական ավանդական պարերի կատարմամբ հանդես եկավ Նյու Յորքում գործող «Շուշի» պարային համույթը։

Միջոցառմանը զուգահեռ ներկայացված էր «Հայկական գանձեր. հնություններ կերտելիս» (Armenian Treasures: Antiques in the Making) խորագրով Մեգերյան ընկերության գորգերի ցուցահանդես։

Ընդունելությանը հյուրերին մատուցվեցին հայկական արտադրության կոնյակ, գինի և շոկոլադի ընտրանի։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: