• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը մասնակցեց ՄԱԶԾ կառավարչի հետ առցանց քննարկմանը

02 ապրիլի, 2020
ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը մասնակցեց ՄԱԶԾ կառավարչի հետ առցանց քննարկմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 2-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը մասնակցեց ՄԱԶԾ կառավարիչ Աքիմ Շտայների հետ առցանց քննարկմանը, որի ժամանակ ՄԱԿ անդամ-երկրներին ներկայացվեց COVID-19 կորոնավիրուսի համավարակի` ՄԱԿ Զարգացման Ծրագրի համալիր արձագանքի նախաձեռնությունը։ Քննարկման կենտրոնում էին կորոնավիրուսի վարակի հետևանքների նախապատրաստման, արձագանքման ու վերականգման նպատակով անդամ-երկրներին ՄԱԶԾ կողմից ցուցաբերվող աջակցության առաջնահերթ ուղղությունները:

ՀՀ մշտական ներկայացուցիչը ողջունեց ՄԱԶԾ համալիր արձագանքման ծրագրի շեշտադրումը կորոնավիրուսի համավարակի առողջապահական, հումանիտար և սոցիալ-տնտեսական բաղադրիչների վրա՝ ընդգծելով վիրուսի հետևանքով առաջացած գլոբալ առողջապահական ճգնաժամի երկարաժամկետ հետևանքներին արձագանքելու և խոցելի խմբերին պաշտպանելուն ուղղված համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։

Մհեր Մարգարյանը վերահաստատեց Հայաստանի աջակցությունը համավարակը հաղթահարելուն ուղղված արդյունավետ բազմակողմ փոխգործակցությանն ու համերշախությանը` նշելով, որ Հայաստանի կառավարությունը հանձնառու է համավարակի, դրա սոցիալ-տնտեսական բացասական հետևանքների դեմ պայքարին, ինչպես նաև անխափան վերականգնողական գործընթաց ապահովելուն ուղղված միջազգային համագործակցությանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: