• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Հայաստանի մշտական ներկայացուցիչը մասնակցեց ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ առցանց քննարկմանը

03 ապրիլի, 2020
Հայաստանի մշտական ներկայացուցիչը մասնակցեց ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի  հետ առցանց քննարկմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 3-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը մասնակցեց ՄԱԿ-ում Դեպի ծով ելք չունեցող երկրների խմբի համար ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամեդի (Amina Mohammed, Deputy-Secretary-General of the United Nations) հետ առցանց քննարկմանը, որին ներկա էին նաև Դեպի ծով ելք չունեցող երկրների հարցերով ՄԱԿ ԳՔ տեղակալը (Fekitamoeloa Katoa ‘Utoikamanu, Under-Secretary-General and High Representative for LDCs, LLDCs and SIDS) և Տնտեսական և սոցիալական հարցերով ՄԱԿ ԳՔ տեղակալը (Liu Zhenmin, Under-Secretary-General for Economic and Social Affairs)։

Հանդիպմանը քննարկվեցին COVID-19 համավարակի պայմաններում ՄԱԿ-ի համակարգի վերափոխման գործընթացի առաջնահերթություններն ու վերականգնողական նախաձեռնությունները։

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր խոսքում անդրադարձավ հատուկ իրավիճակներում գտնվող երկրների համար կենսական ապրանքների և սարքավորումների տարանցումերն ապահովելու անհրաժեշտությանը, նշելով, որ Հայաստանը, որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, մեծապես կարևորում է տարանցիկ բեռնափոխադրումների ու տրանսպորտային հաղորդակցության հասանելիությունը COVID-19 համավարակի համատեքստում՝ հաշվի առնելով տարածաշրջանային և կառուցվածքային սահմանափակումները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: