• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Հայաստանը մասնակցեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի առցանց քննարկմանը

09 մայիսի, 2020

Ս․թ․ մայիսի 8-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի Էստոնիայի նախագահությունը կազմակերպեց «Եվրոպայում Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակը, քաղված դասերը ապագա ոճրագործությունների կանխարգելման գործում Անվտանգության խորհրդի պատասխանատվությունը» խորագրով առցանց հանդիպումը, որին ելույթներով հանդես եկան ավելի քան 65 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։ Հանդիպման բանախոսներն էին՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը, Քաղաքական և խաղաղաշինության հարցերով ՄԱԿ ԳՔ տեղակալ Ռոզմարի Դիկարլոն և Յեյլի համալսարանի պատմության պրոֆեսոր Թիմոթի Սնայդերը:

ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր ելույթում ներկայացնելով հայ ժողովրդի ներդրումը Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակում, անդրադարձավ անցյալի ոճրագործությունների աղետալի պատմությունից դասեր քաղելու կարևորությանը, նշելով, որ «հայ ժողովուրդը, որն անցել է Առաջին աշխարհամարտի քողի տակ իրականացված ցեղասպանության արհավիրքներով, ցուցաբերեց աննկուն քաջություն և մեծ անձնազոհություն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում»։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ չնայած անցած 75 տարիների ընթացքում ՄԱԿ-ի կողմից խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկված զգալի ջանքերին՝ աշխարհը դեռ առնչվում է զինված հակամարտություններին, ավտորիտարիզմի միտումներին, ինչպես նաև ատելության խոսքի և այլատյացության հողի վրա հանցագործություններին, որոնք տեղ են գտնում նաև մեր անմիջական հարևանությամբ։ Անդրադառնալով հակամարտությունների խաղաղ հանգուցալուծմանը, Մհեր Մարգարյանը նշեց, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումները, մասնավորապես ազգերի ինքնորոշման անօտարելի իրավունքի ոտնահարումն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնական պատճառը և Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունն է հանդիսանում հակամարտության հանգուցալուծման հիմքը։

Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչը հիշատակեց, որ Հայաստանը հատուկ բարոյական հանձնառություն է կրում՝ ամրապնդելու ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերը և  աջակցելու ՄԱԿ համակարգի կարողությունների ամրապնդմանը` ապագա ոճրագործությունները կանխարգելելու նպատակով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: