• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ Վարչական և բյուջետային հարցերով կոմիտեն ընդունեց ՄԱԿ-ի 2022թ. բյուջեն

24 դեկտեմբերի, 2021
ՄԱԿ Վարչական և բյուջետային հարցերով կոմիտեն ընդունեց ՄԱԿ-ի 2022թ. բյուջեն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նախագահությամբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Վարչական և բյուջետային հարցերով կոմիտեն (Հինգերորդ կոմիտե) ընդունեց ՄԱԿ-ի 2022թ. բյուջեն:  Հինգերորդ կոմիտեի կողմից ընդունվեցին նաև ՄԱԿ-ի ֆինանսական ու վարչական ոլորտները կանոնակարգող մի շարք այլ բանաձևեր, այդ թվում՝ ՄԱԿ-ի անդամավճարների սանդղակը, որով սահմանվում են կազմակերպության 193 անդամ պետությունների կողմից ՄԱԿ-ի բյուջեին տարեկան վճարումների չափերը։

Կոմիտեի կողմից ՄԱԿ-ի տարեկան բյուջեի ընդունմանը նախորդել են կոմիտեի աշխատանքների շրջանակներում երկարատև քննարկումներ և բանակցություններ՝ անդամ երկրների պատվիրակությունների և ՄԱԿ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Իր եզրափակիչ խոսքում դեսպան Մարգարյանը շնորհակալություն հայտնեց անդամ երկրների պատվիրակություններին, ինչպես նաև Քարտուղարության անձնակազմին կառուցողական ներգրավման համար, ընդգծելով, որ ՄԱԿ բյուջեի և հարակից այլ բանաձևերի ժամանակին ընդունումը կենսական նշանակություն ունի ՄԱԿ-ի անխափան գործունեության համար և հնարավորություն է տալիս ապահովել կազմակերպության կողմից անհրաժեշտ ֆինանսական և մարդկային ռեսուրսների պատշաճ տնօրինումը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: