• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-րդ տարեդարձը

02 մարտի, 2022
30 տարի առաջ՝ 1992թ. մարտի 2-ին, Հայաստանը միացավ Միավորված ազգերի ընտանիքին։ ՄԱԿ-ին անդամակցության երեք տասնամյակները նշանավորվել են միջազգային հանրության ջանքերին Հայաստանի կողմից ցուցաբերվող շարունակական ներդրմամբ՝ միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման, ցեղասպանության կանխարգելման, կայուն զարգացման, ինչպես նաև մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ուղղություններով։

Հայաստանն իրեն սերտորեն կապակցում է ՄԱԿ Կանոնադրության նպատակների ու սկզբունքների հետ և հանձնառու է միջազգային իրավունքի վրա խարսխված բազմակողմ համագործակցության զարգացմանը։

Համագործակցության երեսուն տարվա ընթաքում ՄԱԿ-ն առանցքային գործընկեր է հանդիսացել Հայաստանի համար՝ պետական ինստիտուտների կառուցման, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կանանց և երիտասարդների առաջխաղացման և կայուն զարգացման առումներով։

ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյա տարեդարձի կապակցությամբ Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ Կենտրոնակայանում կազմակերպում է «Կանայք պետականաշինության մեջ» խորագրով ցուցահանդես, որի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա ս․թ․ մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրվա և ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանի մեկնարկին ընդառաջ։ Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի պատմական տարբեր ժամանակահատվածներում հանրային կյանքի մի շարք ոլորտներում և հասարակական-քաղաքական մտքի զարգացման գործում նշանավոր կանանց դերակատարությանը։ Ցուցադրվող նյութերի մի մասը տրամադրվել է Հայաստանի ազգային արխիվի կողմից։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: