• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի անդամ

05 ապրիլի, 2023
Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի անդամ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 5-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի նիստին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի (The Commission on Crime Prevention and Criminal Justice/ CCPCJ) անդամ` 2024-2026թթ․ ժամանակահատվածի համար։

Հայաստանն ընտրվել է փակ, գաղտնի քվեարկությամբ՝ Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին հատկացված տեղերի համար մրցակցային ընտրություններում։  

ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովը հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության բնագավառում ՄԱԿ-ի քաղաքականություն մշակող հիմնական մարմինն է։ Այն հանդիսանում է միջպետական համագործակցության կարևոր հարթակ՝ ուղղված հանցավորության դեմ պայքարում գերակայությանների մշակմանը։

Տնտեսական և Սոցիալական խորհրդում նույն օրը կայացած ընտրությունների արդյունքներով Հայաստանն ընտրվել է նաև ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի (The Commission on Narcotic Drugs/CND) անդամ՝ 2024-2027թթ․ ժամանակահատվածի համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: