• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ կլիմայի փոփոխության, բազմազանության կորստի և անապատացման դեմ պայքարի ոլորտներում կանանց դերի վերաբերյալ հարակից միջոցառում

12 մարտի, 2025

Մարտի 12-ին Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի (CSW69) շրջանակներում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվեց կլիմայի փոփոխության, բազմազանության կորստի և անապատացման դեմ պայքարում կանանց դերի վերաբերյալ հարակից միջոցառում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի մասնակցությամբ։ Միջոցառման համահեղինակների թվում էին Մոնղոլիան և Բրազիլիան, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ Բնակչության հիմնադրամը (UNFPA) և Կանանց հզորացման հարցերով ՄԱԿ մարմինը (UN Women):

Բացման խոսքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ընդգծեց կանանց և աղջիկների իրավունքների առաջմղման անհրաժեշտությունը բոլոր ոլորտներում՝ կարևորելով բնապահպանական և կլիմայական միջազգային կոնվենցիաների իրականացման գործում կանանց դերի խթանումը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում կարևորեց գենդերային հավասարության ապահովումը բնապահպանական կառավարման ոլորտներում։ Նախարար Մկրտչյանը վերահաստատեց Հայաստանի լիակատար հանձնառությունը՝ խթանելու գենդերային հեռանկարները կենսաբազմազանության պահպանման համատեքստում և որոշումների կայացման գործընթացներում։

Միջոցառմանը ներկա էին ՄԱԿ անդամ երկրների, ՄԱԿ մարմինների, հասարակական կազմակերպությունների և կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: