• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի ելույթը Գենդերային հավասարության հարցերով ՄԱԿ Բարեկամների խմբի շրջանակներում ՄԱԿ ԳԱ նախագահի հետ հանդիպմանը

19 նոյեմբերի, 2025
Գենդերային հավասարության հարցերով ՄԱԿ Բարեկամների խմբի շրջանակներում ՄԱԿ ԳԱ նախագահի հետ հանդիպման ընթացքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը նշեց, որ քանի որ Հայաստանը ստանձնում է ավելի մեծ պատասխանատվություն ՄԱԿ-ի շրջանակներում, այդ թվում՝ Տնտեսական և սոցիալական խորհրդի բյուրոյում, ՄԱԶԾ/ՄԱԲՀ գործադիր խորհրդում, ինչպես նաև COP17-ի նախապատրաստական աշխատանքներում, երկիրը շարունակում է հանձնառու լինել իր ռազմավարություններում և ինստիտուցիոնալ մշակույթում գենդերային հավասարության ապահովմանը։ Նշվեց, որ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանին Հայաստանը Էստոնիայի, Ֆրանսիայի, Կոստա Ռիկայի, Չիլիի, Ճապոնիայի և Քենիայի հետ համատեղ, նախաձեռնել է թվային տեխնոլոգիաների և կանանց ու աղջիկների իրավունքների վերաբերյալ հայտարարություն՝ կոչ անելով կոնկրետ գործողություններ ձեռնարկել թվային քաղաքականության և արհեստական բանականության ձևավորվող շրջանակներում գենդերային հարցերը ներառելու նպատակով: 
 
Շեշտվեց, որ գենդերային հավասարությունը միայն թվերի մասին չէ, այլ կանանց ձայնի իրավունքի, ինչպես նաև խաղաղության, թվային փոխակերպման, կլիմայական գործողությունների և կառավարման գործընթացներում կանանց բովանդակային մասնակցության:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: