• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ ՏնտՍոցԽորհ փոխնախագահ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ` Տնտեսական և սոցիալական խորհրդի Բյուրոյի անդամների մասնակցությամբ

27 հունվարի, 2026
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ ՏնտՍոցԽորհ փոխնախագահ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ` Տնտեսական և սոցիալական խորհրդի Բյուրոյի անդամների մասնակցությամբ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ ՏնտՍոցԽորհ փոխնախագահ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ՝ Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) Բյուրոյի անդամների մասնակցությամբ։ Քննարկումը կենտրոնացած էր Խորհրդի աշխատանքի և դրա աճող կարևորության վրա՝ ներկայիս բարդ գլոբալ միջավայրում, հատկապես ՏնտՍոցԽորհ-ի 80-ամյակի համատեքստում։
 
Պ.Հովհաննիսյանի կողմից ընդգծվել են արդյունավետ համակարգման կարևորությունը, կենսաբազմազանության դերը կայուն զարգացման առաջխաղացման գործում, ինչպես նաև հատուկ իրավիճակում գտնվող երկրների, այդ թվում՝ դեպի ծով ելք չունեցող և միջին եկամուտ ունեցող երկրների առանձնահատուկ կարիքները։
 
Քննարկվել է նաև Տնտսոցխորհ-ի դերակատարության ուժեղացման հնարավորության հարցը` ՄԱԿ-ի համակարգը ավելի լավ համախմբելու նպատակով՝ ապահովելով ավելի մեծ հաշվետվողականություն և իրական ազդեցություն՝ ի աջակցություն անդամ պետությունների առաջնահերթությունների։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: