• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը նշանակվել է Համավարակի կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման թեմայով քաղաքական հռչակագրի միջկառավարական բանակցությունների գործընթացը համակարգող

24 մարտի, 2026
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի կողմից նշանակվել է Համավարակի կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման թեմայով քաղաքական հռչակագրի միջկառավարական բանակցությունների գործընթացը համակարգող։
 
Հայաստանը հաստատակամորեն սատարել է միջազգային ջանքերը, որոնք ուղղված են իրազեկվածության բարձրացմանն ու դիմակայունության ամրապնդմանը՝ ակտիվ միջազգային համագործակցության միջոցով առողջապահական նպատակներին հասնելու համար։
 
Ընդգծելով, որ համավարակները պահանջում են ժամանակին և շարունակական առաջնորդություն, համաշխարհային համերաշխություն և բազմակողմ հանձնառություն՝ Հայաստանը պատրաստակամ է շարունակել ներդրում ունենալ այս կարևոր գործընթացում՝ սերտորեն համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ՝ ապահովելու նշանակալի արդյունք, որը կամրապնդի համաշխարհային հանձնառությունը և կօգնի կառուցել ապագա համավարակների կանխարգելմանն ու արձագանքմանն ավելի լավ պատրաստված աշխարհ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: