• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի ելույթը ՄԱԿ Անվտանգության խորհրդի «Կրոնը, հավատքը և հակամարտությունները» թեմայով բաց քննարկմանը

19 մարտի, 2021
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի ելույթը ՄԱԿ Անվտանգության խորհրդի «Կրոնը, հավատքը և հակամարտությունները» թեմայով բաց քննարկմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 19-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «Կրոնը, հավատքը և հակամարտությունները․ կրոնոկան և հավատքի խմբերի պաշտպանությունը հակամարտություններում և կրոնական դերակատարները հակամարտությունների կարգավորման գործում» խորագրով բաց քննարկմանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Միջոցառմանը որպես բանախոսներ մասնակցել են Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Վելբին (The Rt. Hon. Justin Welby, Archbishop of Canterbury. Member of the Secretary-General’s High-Level Advisory Board on Mediation) և եզդի համայնքի ներկայացուցիչ Էխլաս Բաջուն (Ekhlas Bajoo):

Անդրադառնալով Սիրիայում և Իրաքում եզդի ու քրիստոնյա փոքրամասնությունների նկատամամբ ահաբեկչական կառույցների կողմից իրականացված ցեղասպան գործողություններին և հանցագործությունների ժխտմանը` ՀՀ մշտական ներկայացուցիչը, մասնավորապես նշել է, որ այսօր առկա են իրավիճակներ, երբ կրոնական համայնքների հանդեպ իրականացվում են բռնություններ և հետապնդումներ, փորձ է կատարվում հակամարտություններին հաղորդել միջկրոնական բնույթ և շահարկել կրոնի գործոնը ատելության հողի վրա ոճրագործություններ իրականացնելու համար։

Մ․ Մարգարյանը հիշատակել է  2018թ․ ՀՀ Ազգային ժողովի ընդունած հայտարարությունը, որը, ճանաչելով և դատապարտելով ահաբեկչական կառույցների կողմից եզդիների ցեղասպանությունը, կոչ է արել պատասխանատվության ենթարկել այն իրականացնողներին, երաշխավորել եզդի ժողովրդի պաշտպանությունը, անվտանգությունը և բոլոր միջոցները ձեռնարկել՝ կանխելու մարդու իրավունքների խախտումները։

Ելույթում անդրադարձ է կատարվել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում օտարերկրյա վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ իրականացված, ատելության հողի վրա ոճրագործություններին, ներառյալ՝ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը վերացնելուն ուղղված գործողություններին։ Ընդգծվել է, որ կատարված հանցագործությունները համահունչ են Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ իրականացվող հայկական պատմական ներկայությունը ժխտելու քաղաքականությանը։ Նշվել է, որ Ադրբեջանը մերժում է ՄԱԿ-ի Կրթական, գիտական և մշակութային կառույցի (UNESCO) անկախ փաստահավաք առաքելության կողմից տարածաշրջան մուտքը, ինչը վկայում է իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական քրիստոնեական ժառանգությունը ոչնչացնելու այդ երկրի մտադրության մասին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: