• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկմանը` զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանության թեմայով

27 ապրիլի, 2021
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկմանը` զինված հակամարտություններում  քաղաքացիական բնակչության պաշտպանության թեմայով
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 27-ին տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ՝ զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության և կենսական նշանակություն ունեցող օբյեկտների պաշտպանության թեմայով, որին ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:
 
Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է Արցախի նկատմամբ սանձազերծած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական օբյեկտները՝ բնակելի շենքերը, կենսական ենթակառուցվածքները կանխամտածված ձևով թիրախավորելը։ Մատնանշվել է Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառումը, ինչպես նաև հիվանդանոցների, կրթական հաստատությունների և մանկապարտեզների թիրախավորումն ու տարբեր միջազգային հումանիտար և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից այդ ամենի արձանագրումը:
 
ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ քաղաքացիական բնակավայրերի վրա կիրառված ծանր և արգելված զինատեսակների մնացորդները և չպայթած ռումբերը շարունակում են սպառնալ Արցախի քաղաքացիական բնակչության բնականոն կյանքին և վնասել շրջակա միջավայրին, և այս իրավիճակի կարգավորման համար առկա է անհետաձգելի միջոցառումների իրականացման անհրաժեշտություն: Այս համատեքստում բարձր է գնահատվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հումանիտար արձագանքման կենտրոնի գործունեությունը հակամարտությունից տուժած բնակչության կենսական կարևորության կարիքների լուծման նպատակով: Անթույլատրելի է համարվել Ադրբեջանի փորձերը քաղաքականացնել և գործիք դարձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի միջազգային հումնաիտար աջակցության և ՄԱԿ-ի գործակալությունների մուտքի հարցը, ինչը հակասում է հիմնարար մարդասիրական սկզբունքներին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: