• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարի թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկմանը

16 հունիսի, 2021
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարի թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 16-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի “The impact of the COVID-19 pandemic on the international efforts to prevent and counter terrorism and violent extremism” խորագրով քննարկմանը։

Ելույթում, մասնավորապես, նա անդրադարձ է կատարել 2020թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում հազարավոր օտարերկրյա վարձկան ահաբեկիչների՝ մի շարք երկրների, անկախ փորձագիտական կենտրոնների զեկույցներով հաստատված ներգրավման փաստին՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է վարել բռնություն հրահրող և հայատյացության քաղաքականություն։ 

Անդրադառնալով համավարակի պայմաններում ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարի մարտահրավերներին՝ նա նշել է, որ պետության կողմից հովանավորվող ծայրահեղականացումը և բռնություն քարոզող գաղափարախոսությունները էական վտանգ են ստեղծում էթնիկ և կրոնական խմբերին թիրախավորող ատելության հողի վրա հանցաագործությունների իրականացման համար։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: