• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Սոցիալական, հումանիտար և մշակութային հարցերի կոմիտեի ընդհանուր քննարկմանը

01 հոկտեմբերի, 2021
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Սոցիալական, հումանիտար և մշակութային հարցերի կոմիտեի ընդհանուր քննարկմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Սոցիալական, հումանիտար և մշակութային հարցերի կոմիտեի (Երրորդ կոմիտե) ընդհանուր քննարկմանը՝ անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության և առաջխաղացման ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին՝ նշելով, որ անկախության վերականգնումից 30 տարի անց Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների գերակայությունը, ժողովրդավարությունը, կանանց առաջխաղացումը և կենսունակ քաղաքացիական հասարակությունն անբեկանելի իրողություններ են։

ՀՀ մշտական ներկայացուցիչն նշել է, որ էթնիկ և կրոնական հիմքերով ատելության խոսքի խորացումը, այլատյացությունը և բռնության սերմանումը պարարտ հող են ստեղծում ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների և այլ ոճրագործությունների համար՝ այս համատեքստում ընդգծելով, որ վերը նշված երևույթների դեմ պայքարում արդյունավետ միջազգային համագործակցությունը բազմակողմ հարթակներում Հայաստանի գերակայությունների թվում է։

Դեսպան Մարգարյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության, ինքնորոշման իրավունքի իրականացման կարևորությանը՝ նշելով, որ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերի համաձայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանդիսանում է մարդու իրավունքների միջազգային իրավակարգի հիմնարար արժեք։

Նշվել է, որ միջազգային հանրությունը պետք է հաստատակամորեն մերժի ժողովուրդների ազատ ապրելու ձգտումներն ուժի կիրառման միջոցով  ճնշելու ցանկացած փորձ՝ որպես մարդու իրավունքների, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կոպիտ ոտնահարում։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: