• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց պաշտպանության թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին

25 մայիսի, 2022
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց պաշտպանության թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 25-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի ԱՄՆ նախագահության ներքո տեղի է ունեցել քննարկում՝ «Զինված հակամարտություններում քաղացիական անձանց պաշտպանությունը» օրակարգի կետի ներքո։ Զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

Հանդիպմանն իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը կարևորել է Ժնևի կոնվենցիաների և դրանց Լրացուցիչ արձանագրությունների լիարժեք ու առանց նախապայմանների իրականացումը՝ դատապարտելով միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների խախտումները։   

Անդրադառնալով 2020թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և դրա հումանիտար հետևանքներին՝ դեսպան Մարգարյանը ներկայացրել է միջազգային հաստատությունների զեկույցներում փաստագրված, քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների վրա հարձակումները և մարդու իրավունքների խախտումները։

Նշվել է, որ հարևան երկրի կողմից պարբերական ագրեսիվ գործողությունները, ռազմական սպառնալիքներ պարունակող բռնի հռետորաբանությունը, պատմության խեղաթյուրումները, տարածքային նկրտումները և ձեռք բերված հանձնառություններից հետ կանգնելը պետք է լինեն միջազգային հանրության մտահոգության առարկա։

Մհեր Մարգարյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար կարիքներին արձագանքելու նպատակով ՄԱԿ համակարգի կողմից անխափան գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: