• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել միջազգային իրավունքի կոպիտ խախտումների համար պատասխանատվության թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հանդիպմանը

02 հունիսի, 2022
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել միջազգային իրավունքի կոպիտ խախտումների համար պատասխանատվության թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հանդիպմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 2-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում՝ Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանությունը օրակարգի կետի ներքո, Ալբանիայի վարչապետի նախագահությամբ, տեղի է ունեցել քննարկում՝ «Պատասխանատվության և արդարատության ամրապնդումը միջազգային իրավունքի կոպիտ խախտումների դեպքում» թեմայով։ Զեկույցներով հանդես են եկել Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնահյուն և Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Միշել Բաչելետը։
 
Հանդիպմանն իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն անդրադարձել է անցյալում տեղի ունեցած ոճիրների անպատժելիության հարցին՝ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների կանխարգելման համատեքստում։
 
Նշվել է, որ Հայաստանը բազմիցս միջազգային հանրությանն ահազանգել է Ադրբեջանում տիրապետող հակահայկական ատելության խոսքի և ռասիստական հռետորաբանության վերաբերյալ, ինչը փաստագրված է նաև միջազգային կառույցների կողմից։ Անդրադառնալով 2020թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և դրա հումանիտար հետևանքներին՝ դեսպան Մարգարյանը նշել է, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային հումանիտար իրավունքով սահմանված պարտավորությունները, շարունակում է գերեվարման մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Անդրադարձ է կատարվել նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու և հակահայկական ատելությունը վերացնելու Ադրբեջանի պարտավորություններին։
 
ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ, որպես ՄԱԿ հիմնական մարմին, Արդարադատության միջազգային դատարանը կենտրոնական դերակատարություն ունի արդարադատությունն ու պատասխանատվությունը երաշխավորելու և միջազգային իրավունքի նկատմամբ հավատն ամրապնդելու հարցերում։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: