• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

Հայաստանի մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդում օրենքի գերակայության թեմայով հանդիպմանը

12 հունվարի, 2023
Հայաստանի մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել  ՄԱԿ Անվտանգության խորհրդում օրենքի գերակայության թեմայով հանդիպմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 12-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի նախագահության ներքո տեղի է ունեցել քննարկում՝ «Օրենքի գերակայության խթանումը և ամրապնդումը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար» թեմայով։ Ելույթներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, Արդարադատության միջազգային դատարանի նախագահը և յոթ տասնյակից ավել ՄԱԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ԱԽ անդամների և ներկաների ուշադրությունն է հրավիրել ավելի քան երեսուն օր շարունակվող Լեռնային Ղարաբաղի  շրջափակման վրա` շեշտելով, որ, Լաչինի միջանցքը փակ պահելով, Ադրբեջանն այժմ նպատակ է հետապնդում իրականացնել հայերի բռնի տեղահանման քաղաքականություն։  

Իր ելույթում Հայաստանի դեսպանը հիշատակել է հարևան երկրի կողմից միջազգային իրավունքի շարունակական ոտնահարման, պատերազմական հանցագործությունների, ուժի և ուժի սպառնալիքի միջոցով տարածքների ապօրինի զավթմանն ուղղված գործողությունների մասին՝ շեշտելով, որ մարդկության դեմ կատարած ոճրագործությունների համար պատասխանատվության բացակայությունը ծնում է նոր բռնություններ։

Ընդգծվել է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի բռնապետական ծրագրերը և հումանիտար աղետը կանխարգելելու նպատակով ՄԱԿ կողմից վճռական գործողություններ ձեռնարկելու կարևորությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: