• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը մասնակցեց ՄԱԿ խաղաղաշինության կոմիտեի տարեկան նստաշրջանին

25 հունիսի, 2026

2026թ. հունիսի 25-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցեց ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի տարեկան նստաշրջանին։

Իր ելույթում, Պ.Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայաստանն, առաջին անգամ ընտրված լինելով Խաղաղաշինության հանձնաժողովի անդամ, ողջունում է Խաղաղաշինության շաբաթվա անդրանիկ անցկացումը, որը նվիրված է ՄԱԿ խաղաղաշինության ճարտարապետության քսանամյակին։

Հավելվեց, որ ՄԱԿ Խաղաղաշինության հանձնաժողովը կայացել է որպես երկխոսության, գործընկերություններ կառուցելու և քաղաքականությունների ներդաշնակեցման համար կարևոր հարթակ՝ նկատելով, որ նախորդ տարի ընդունված Խաղաղաշինության ճարտարապետության ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի «զույգ» բանաձևերով ընդգծվում է կանխարգելման օրակարգի, ազգային առաջնորդության, ներառականության և ինտեգրված մոտեցումների կարևորությունը խաղաղության պահպանման համար։

Դեսպան Հովհաննիսյանը նաև առանձնանշեց, որ Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է հանդիսանում ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի և Գլխավոր ասամբլեայի միջև՝ նպաստելով խաղաղության և անվտանգության, զարգացման ու մարդու իրավունքների օրակարգերի կապակցմանը։

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://un.mfa.am/en/statements/2026/06/25/statement-by-h-e-mr-paruyr-hovhannisyan-ambassador-permanent-representative-of-the-republic-of-arme/16064։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: