• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Վարդուհի Մելիքյանի ելույթը ՄԱԿ80 բարեփոխումներին նվիրված ՄԱԿ ԳԱ ոչ պաշտոնական քննարկման ընթացքում

29 հուլիսի, 2026
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Վարդուհի Մելիքյանի ելույթը ՄԱԿ80 բարեփոխումներին նվիրված ՄԱԿ ԳԱ ոչ պաշտոնական քննարկման ընթացքում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՄԱԿ ԳԱ «ՄԱԿ80» նախաձեռնությանը նվիրված ոչ պաշտոնական քննարկման ընթացքում ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը ողջունեց Կազմակերպության կանխարգելման, խաղաղաշինության և խաղաղության աջակցման կարողությունների ամրապնդման ուղղությամբ արձանագրված առաջընթացը՝ Խաղաղաշինության և խաղաղության աջակցության գրասենյակի (PBPSO) գործարկման միջոցով։ Ընդգծվեց, որ նորաստեղծ գրասենյակն ունի երկրներին խաղաղության պահպանման գործում առավել համակարգված և արդյունավետ աջակցություն ցուցաբերելու ներուժ՝ միաժամանակ ապահովելով միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման պատասխանատվությունը կրող գլխավոր մարմինների մանդատների փոխլրացնող բնույթը և դրանց լիարժեք հարգումը։

Մանդատների, ռեսուրսների և արդյունքների առավել արդյունավետ փոխկապակցվածության համատեքստում հիշատակվեց անդամ երկրների և ՄԱԿ համակարգի միջև ընդլայնված երկխոսության կարևորությունը։ Ընդգծվեց, որ նման փոխգործակցությունը պետք է առաջնորդվի ազգային պատասխանատվության և առաջնորդության սկզբունքներով՝ միաժամանակ նպաստելով առաջնահերթությունների, արդյունքների, մարտահրավերների և ինստիտուցիոնալ սահմանափակումների վերաբերյալ ընդհանուր ընկալման ձևավորմանն, ինչը կուժեղացնի հաշվետվողականությունը և կնպաստի առավել տեղեկացված միջկառավարական որոշումների կայացմանը։

Ելույթի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://un.mfa.am/en/statements/2026/07/29/satatement-by-ms-varduhi-melikyan-counsellor-of-the-permanent-mission-of-armenia-to-the-united-nati/16151: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: