• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակության ելույթը Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի «Միկրոտնտեսական քաղաքականության հարցեր» և «Զարգացման ֆինանսավորման միջազգային համաժողովների արդյունքների հետևողական իրականացում» օրակարգային կետերի ներքո

08 հոկտեմբերի, 2026
ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակության ելույթը Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի «Միկրոտնտեսական քաղաքականության հարցեր» և «Զարգացման ֆինանսավորման միջազգային համաժողովների արդյունքների հետևողական իրականացում» օրակարգային կետերի ներքո
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երկրորդ կոմիտեում մակրոտնտեսական քաղաքականության և զարգացման ֆինանսավորման հարցերի համատեղ քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունն անդրադարձել է զարգացող, մասնավորապես՝ Միջին եկամուտ ունեցող երկրների առջև ծառացած մարտահրավերներին՝ աշխարհաքաղաքական լարվածության, համաշխարհային տնտեսական անորոշության և կլիմայի փոփոխության պայմաններում։ Պատվիրակությունն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով Դեպի ծով ելք չունեցող զարգացող և միաժամանակ միջին եկամուտ ունեցող երկիր, առանձնահատուկ կարևորում է կառուցվածքային խոցելիությունների հաղթահարումը, սահմանափակ հարկաբյուջետային հնարավորությունների և մատչելի ֆինանսավորման հասանելիության հետ կապված խնդիրների լուծումը։
 
ՀՀ պատվիրակությունը նաև ընդգծել է միջազգային ֆինանսական համագործակցության ամրապնդման, զարգացման նպատակներով մատչելի, կանխատեսելի և երկարաժամկետ ֆինանսավորման հասանելիության ընդլայնման, ինչպես նաև Սևիլյայի հանձնառությունները գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը։ Վերահաստատել է իր աջակցությունը միջին եկամուտ ունեցող երկրների համար Գործողությունների ռազմավարական ծրագրի զարգացմանը՝ ներառական և ՄԱԿ-ի անդամ պետությունների առաջնորդությամբ իրականացվող գործընթացի միջոցով՝ հաշվի առնելով ազգային առաջնահերթություններն ու զարգացման առանձնահատուկ կարիքները։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: