• English
  • Հայերեն
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տեսադարան
    • Ներկայացուցչության շենքի վիրտուալ շրջայց
    • Կոնտակտային տվյալներ
  • Լուրեր
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ
    • Շրջանառված փաստաթղթեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հայաստան - ՄԱԿ
    • Պատմական ակնարկ լուսանկարներով
    • ՀՀ գերակայությունները ՄԱԿ-ում
    • Հայաստանի անդամակցությունը ՄԱԿ մարմիններում և կառույցներում
  • Օգտակար հղումներ

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակության ելույթը Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի «Թվային և հաղորդակցության տեխնոլոգիաները՝ կայուն զարգացման համար» և «Գլոբալիզացում և փոխկախվածություն» օրակարգային կետերի ներքո

09 հոկտեմբերի, 2026
ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակության ելույթը Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի Երկրորդ կոմիտեի «Թվային և հաղորդակցության տեխնոլոգիաները՝ կայուն զարգացման համար» և «Գլոբալիզացում և փոխկախվածություն» օրակարգային կետերի ներքո
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երկրորդ կոմիտեում թվային տեխնոլոգիաների և գլոբալիզացիայի վերաբերյալ թեմատիկ քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունն ընդգծել է թվային փոխակերպման դերը՝ որպես կայուն զարգացման, նորարարության և տնտեսական աճի շարժիչ ուժ։ Պատվիրակությունը ներկայացրել է ազգային տեխնոլոգիական կարողությունների ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթությունները, այդ թվում՝ առաջադեմ հաշվողական ենթակառուցվածքների զարգացումը, գիտահետազոտական գործունեության խթանումը, թվային հմտությունների կատարելագործումը և նորարարական ստարտափներին աջակցությունը։
 
Պատվիրակությունն անդրադարձել է նաև հոկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից Հայաստանի և միջտարածաշրջանային հիմնական խմբի համատեղ նախաձեռնությամբ ներկայացված «Թվային տեխնոլոգիաների համատեքստում կանանց և աղջիկների իրավունքների խթանման և պաշտպանության նպատակով միջազգային համագործակցության ամրապնդումը» խորագրով բանաձևի ընդունմանը։ Վերահաստատել է միջազգային համագործակցության և նորարարական տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության արդյունավետ կառավարման կարևորությունը՝ ընդգծելով, որ թվայնացումը կարող է նպաստել փոքր և դեպի ծով ելք չունեցող երկրների տնտեսությունների աշխարհագրական սահմանափակումների հաղթահարմանը, միջազգային շուկաներ հասանելիության ընդլայնմանը և կայուն զարգացման առաջմղմանը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

119 East 36th Street, New York, NY 10016
(212) 686-9079
(212) 686-3934

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: